Последние новости

ՀՀ ԱԺ-ում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնանկության հարցը

Սեպտեմբերի 16-ի Հայաստանի Ազգային ժողովի նիստին քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահության քվե հայտնելու եւ նրա պաշտոնանկության հարցը:

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը նաեւ բողոքի ակցիա էր նախաձեռնել` «Հանուն Հայաստանի պայծառ լուսավորության» կարգախոսի ներքո:

Ցույցի մասնակիցների եւ «Լուսավոր Հայաստան»-ի կարծիքով` նախարարի պաշտոնում գտնվելու երկու տարվա ընթացքում Հարությունյանը ոչինչ չի ձեռնարկել` բացի գիտամանկավարժական կազմի ծաղրուծանակից, արհամարհանքից, հրապարակային եւ ոչ հրապարակային նվաստացումից:

«Լուսավոր Հայաստան»-ում կարծում են, որ բոլոր այն բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեին, չեն իրականացվել:

Ինքը` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը, ավելի վաղ ասել էր, որ մտադիր չէ հրաժարական տալ:

Վերջին շրջանում հայ հասարակության շրջանում Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության պահանջներն  ավելի հաճախ են հնչում: Մասնավորապես, նման պահանջ առաջադրել սպառնացել են բուհեր չընդունված դիմորդները եւ նրանց ծնողները: Ընդդիմության պատգամավորները եւ քննադատել են նախարարին: Իրենց հերթին, «Ազատություն» շարժման անդամները մեղադրանքներ են հնչեցրել առ այն, որ կրթության ոլորտի բոլոր քայլերն ուղղված են ոչ թե այն բարեփոխելուն, այլ սորոսականների շահերը սպասարկելուն:

Իսկ նախարարի խոսքով` առաջացած դժգոհությունը կապված է կրթության ոլորտում բարեփոխումների մեծ փաթեթի հետ, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ