Последние новости

Ռուսաստանը թույլատրել է ԵՏՄ բոլոր երկրների քաղաքացիների մուտքը, բացի ՀՀ քաղաքացիներից

Ռուսաստանի կառավարությունը հանել է օդային մուտքի արգելքը ԵՏՄ երեք երկրների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար։

ԵՏՄ–ի կազմում ներառվող Հայաստանը ցանկում չկա։

Ինչպես գրում է life.ru–ն, հղում անելով սեպտեմբերի 20–ին կառավարության կայքում հրապարակված կարգադրությանը, նշված չորս պետությունների քաղաքացիները, ինչպես նաև կացության իրավունք ունեցող անձինք կարող են անարգել մտնել Ռուսաստան։

ՌԴ քաղաքացիները ևս հնարավորություն ունեն մուտք գործել այս երկրներ։

Փոխադարձ իրավունքի վրա ավիահաղորդակցության վերսկսման որոշումն ընդունվել է սեպտեմբերի 18–ին` ՌԴ տարածքում կորոնավիրուսի փոխանցման և տարածման կանխարգելման հարցերով օպերատիվ շտաբի նիստի արդյունքում։ Ղազախստան, Ղրղըզստան և Բելառուս իրականացվող չվերթերը կվերսկսվեն արդեն սեպտեմբերի 21–ից, դեպի Կորեա` սեպտեմբերի 27–ից։

Միաժամանակ, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ, և հոկտեմբերի 25–ից իրականացվելու են ամենօրյա չվերթեր Մոսկվա–Երևան–Մոսկվա երթուղով։ Եվս երեք ռուսական ավիաընկերություններ`NordStar-ը, «Ուրալյան ավիաուղիները» և AZUR air–ը Ռոսավիացիայից խնդրել են թույլտվություն Հայաստան չվերթեր իրականացնելու համար։

Ավիահաղորդակցություն Հայաստանի հետ. կոնկրետ քայլեր

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն օրերս հրապարակել է ավիաընկերությունների ցանկ, որոնք արդեն վերսկսել են կամ նախատեսում են վերսկսել կանոնավոր չվերթեր դեպի Հայաստան։ Դրանց թվում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Բելառուսը, Ուկրաինան, ԱՄԷ–ն, Լիբանանը, Քաթարը, Եգիպտոսը, Իրանը։

Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ`զանգելով 187 կամ հետևյալ հղումով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ