Последние новости

Արայիկ Հարությունյանը իրավիճակի վերաբերյալ

Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց, ռուսները միջնորդեցին՝ հրադադարին վերադարձանք, արդյոք հիմա ազդակներ զգացվում են, որ հրադադարի ռեժիմ կարող է հաստատվել, ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնում է Aysor.am:

Ի պատասխան Հարությունյանն ասաց.

«Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ռուսը ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին՝ զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ: Ես չգիտեմ՝ որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:

Հարությունյանը նաև ընդգծեց, որ 4 օրում խփվել է հակառակորդի այնքան տեխնիկա, որքան Առաջին արցախյան պատերազմի ժամանակ:

Իսկ որո՞նք են գործոնները, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին հարցին, ԱՀ նախագահն ասաց. «Գլխավորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ, նաև երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ հակաադրբեջանական իշխանություն ունի»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ