Последние новости

Իրանի տարածքում 3 արկ է ընկել. կան վիրավորնե

Իրանական «Anaj» գործակալությունը հայտնում է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղ, հայտնում է Infoteka24-ը:

Արկերի ընկնելու հետևանքով մեկ երեխա է վիրավորվել, 6 տուն վնասվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է մտնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել է Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա:

Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք:

Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Իսլամական Հանրապետության Արցախի ու Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով, տեղեկացնում է Aysor.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ