Последние новости

Մայիլյան. ՌԴ-ն հսկայական ջանքեր է գործադրում, սակայն տարածաշրջանում նոր խաղացող է հայտնվել

Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Այսօր կայացած ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Նա հիշեցրեց, որ այս օրերին երեք հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Մայիլյանն ասաց, որ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա, Ռուսաստանը լուրջ հնարավորություններ ունի կողմերին նստեցնելու բանակցությունների սեղանի շուրջ։

Սակայն, ի տարբերություն 1994-ի, այժմ տարածաշրջանում նոր խաղացող է հայտնվել՝ Թուրքիան։ Դա ինչ - որ չափով դժվարացնում է իրավիճակը։

Նա նաև հայտնեց, որ ժամանակավոր հրադադարի մասին առաջարկներ չեն ստացվել։ Իսկ միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ մարտերը դադարեցնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ