Последние новости

Վրաստանը հերքում է իր տարածքով դեպի Ադրբեջան զենքի տեղափոխումը

Սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, իբրև դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվում, ապատեղեկատվություն է և սուտ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան, հաղորդում է Ինտրեպրեսնյուսը:

Նրա խոսքով՝ Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը:

«Վրացական կողմի դիրքորոշումը բեռներ տեղափոխելու առնչությամբ միանշանակ է, ինչը նշվել է Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ: Վրաստանը դադարեցնում է երկու երկրների համար ռազմական բեռներ տեղափոխելու թույլտվության տրամադրումը, սակայն դա չի վերաբերում քաղաքացիական նշանակության բեռներին, և այդ ուղղությամբ Վրաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր պարտավորություններն ինչպես երրորդ երկրների, այնպես էլ մեր հարևանների նկատմամբ:

Մենք հետևում ենք, որ սոցցանցերում տարածվել է տարատեսակ ապատեղեկատվություն և ֆեյքային նորություններ, իբրև Վրաստանի տարածքով կատարվում է զենքի տեղափոխում: Բոլորովին վերջերս տարածվել էր տեղեկատվություն, որ իբրև դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել, ինչը միանշանակ ապատեղեկատվություն է»,-հայտարարել է Դարսալիան:

Փոխնախարարը կոչ է արել բոլորին, այդ թվում՝ նաև հայկական կողմին, չտրվել ապատեղեկատվության: «Ցանկանում եմ կոչ անել հայկական կողմին, ամբողջ բնակչությանը չտրվել ապատեղեկատվության: Վրաստանը շարունակում է կատարել միջազգային պարտավորությունները, և ես կցանկանայի կոչ անել բոլորին կիսվել լուրերով՝ հղում անելով ստուգված և հավաստի աղբյուրներին»,-ասել է Դարսալիան, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ