Последние новости

Ջեֆրի ՌՈԲԵՐՏՍՈՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մոտավորապես այդ ժամանակ հազարավոր մարդիկ՝ ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ զինվորներ, կարող են պատերազմի զոհ դառնալ, որը աշխարհի գերտերությունները, կարծես, չեն կարողանում կանգնեցնել, և որում Թուրքիան աջակցում է ագրեսորին՝ ի դեմս Ադրբեջանի, The Australian-ում իր հոդվածում գրում է բրիտանացի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը.

«Սա պատերազմ է Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ բնակվում են 170 000 քրիստոնյաներ լեռնային անկլավում իր հայրենակիցների՝ հայերի, և իր ադրբեջանցի թշնամիների միջև, և հորիզոնում Թուրքիան է, որը դեռ չի զղջում Հայոց ցեղասպանության համար: 1990-ական թվականների սկզբին վերջին պատերազմը հանգեցրեց 30 000 զոհի և «շփման գծի» առաջացման:

Անհրաժեշտ է պատմական ոչ մեծ էքսկուրս անցկացնել՝ հասկանալու համար Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, ինչպես այն անվանում են տեղի բնակիչները: Դա երկիր է ամպերում, քանի որ նրա լեռներն առաջին անգամ հայտնվում են Երևանից 7-ժամյա ուղևորությունից հետո: Ստեփանակերտի (Արցախի մայրաքաղաքը) լավ սարքավորված օդանավակայանից թռիչքը կտևի ընդամենը 20 րոպե, սակայն Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած ուղևորատար ինքնաթիռ, որը կփորձի դա անել: Այդ դե-ֆակտո անկախ հանրապետություն ցանկացած այցից հետո արգելվում է մուտք գործել Ադրբեջան:

Մի քանի հազար հնագույն քրիստոնեական եկեղեցիներ թվագրվում են 10 դարով, իսկ թանգարաններում պահպանվում են ձեռագրեր և արխիվներ, որոնք վկայում են այդ բարձրադիր լեռներում հայերի ինտելեկտուալ և կրոնական կյանքի, գորգերի եզակի դիզայնի մասին, որոնք մինչ օրս կարվում են այնտեղ:

1805 թվականին տարածաշրջանը բռնազավթվեց Ռուսաստանի կողմից: Մարդահամարը ցույց տվեց, որ էթնիկ հայերն էին կազմում բնակչության ճնշող մեծամասնությունը: Այդպես էր 1923 թվականին (հայերը կազմում էին բնակչության 94 տոկոսը), երբ Ստալինի ճակատագրական որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում: ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի ժողվուրդը 1992 թվականին ձայների մեծամասնությամբ հայտարարեց իր անկախության մասին:

Դա հանգեցրեց պատերազմի, որում մասնակցեց արագ ձևավորված ղարաբաղյան բանակը Հայաստանի աջակցությամբ: Այդ ժամանակ ռազմական մեծ հանցագործողություն տեղի ունեցավ. ադրբեջանական ուժերը միտումնավոր հրետակոծում և սպանում էին հազարավոր խաղաղ բնակիչների Ստեփանակերտի դպրոցներում և հիվանդանոցներում:

Հաջորդ քառորդ դարի ընթացքում Արցախը եղել է էթնիկ հայերի մշակույթով, պատմությամբ և լեռնային բնավորությամբ կայուն ժողովրդավարություն: Հայաստանի հետ նրա հարաբերությունները կարելի է համեմատել Ուելսի և Անգլիայի հարաբերություններին: Երբ ես վերջին անգամ այստեղ եկա (Հայաստանի կառավարության խնդրանքով), ես բավարարված էի նրա խորհրդարանի, դատարանների և փաստաբանների անկախությամբ, սակայն ցավ էի ապրում, որ երիտասարդները զորակոչվում էին՝ կապված հարևանի թշնամության հետ:

Անթույլատրելի կլիներ, եթե Արցախը ներխուժման ենթարկվեր, իսկ մարդիկ սպանվեին կամ ստիպված լինեին փախչել: Սակայն դա է Թուրքիայի նպատակը:

Չնայած բոլոր հերքումներին՝ ֆրանսիական, ռուսական և բրիտանական ԶԼՄ-ների տվյալներն ապացուցում են, որ վերջին ամսում թուրքական ընկերությունները Սիրիայից զինյալների են վարձել և վճարել, որպեսզի վերջիններս միանան ադրբեջանական ուժերին, ինչն ապացուցում է, որ Թուրքիան և Ադրբեջանը նախապես են ծրագրել հարձակումը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ