Последние новости

Amnesty International-ը դատապարտել է կասետային ռումբերի օգտագործումը

Ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մեջ ներգրավված քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը՝ կապված տարածաշրջանում արգելված կասետային ռումբերի օգտագործման հաստատման հետ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հրապարակել են կադրեր, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քաղաքում կասետային զինամթերքի օգտագործումը:

Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացել են գտնել Ստեփանակերտի բնակելի թաղամասերում կադրերի նկարահանման տեղը և հայտնաբերել իսրայելական արտադրության M095 DPICM կաստերային զինամթերքները, որոնք, ըստ ամենայնի, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից:

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած հանգամանքներում արգելված է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, հետևաբար դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակման համար հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն նոր զոհերի և վնասվածքների»,- ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

«Կասետային ռումբերն իրենց բնույթով անխտրական զենք են, և դրանց օգտագործումը բնակավայրերում բացարձակ սարսափելի է և անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձանց պետք է պաշտպանել, այլ ոչ թե ենթարկել կանխամտածված հարձակումների կամ անխոհեմ վտանգների»:

Amnesty International-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել լիովին պահպանել միջազգային մարդասիրական օրենսդրության նորմերը և պաշտպանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետևանքներից, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ