Նարիշկին. Մեզ մտահոգում է, որ գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ և ՌԴ
Մոսկվան մտահոգված է լարվածության աճով Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ռուսաստանի համար` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նոր պատերազմը տարածաշրջանում անընդունելի է: Մենք ոչ պակաս մտահոգված ենք նաև առ այն, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվում են հայ և ադրբեջանցի բարեկամ ժողովուրդների ներկայացուցիչները: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի կողմից արված մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԽԾ-ի մամուլի բյուրոյի պաշտոնական կայքում:
Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում ևս եղել են: Իրավիճակի ներկայիս սրումն անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբով, այլև արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: Ադրբեջանի կողմում այդքան բացահայտ և միանշանակ կերպով հանդես է եկել Թուրքիան: Բացի այդ, Ղարաբաղում սրվող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է զինյալներին տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից:
ԱԽԾ-ի տվյալներով` հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաև ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ընդ որում, խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմի հաշվին:
Կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերը, ի վերջո, կդադարեն ուժի գործադրել և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չմտահոգվել, որ Անդրկովկասն կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից զինյալները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, այդ թվում` Ռուսաստան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 13:11
Слишком тесное сближение с Европейским союзом чревато определëнными издержками для Армении. Таким мнением сегодня, 29 марта, на конференции в Ереване, организованной Аналитическим центром стратегических исследований и инициатив, поделился российский политолог Максим Васьков.
-
2024-03-29 13:02
Как уже известно, правящая элита во главе с Николом Пашиняном 23 марта отправилась в Гюмри. Об этом пишет газета «Жоховурд».
-
2024-03-29 12:28
В ходе агрессии 19-20 сентября 2023 были убиты 223 арцахцев, из них 21 гражданские лица, 6 дети. Об этом сообщил омбудсмен Нагорного Карабаха Гегам Степанян в ходе дискуссии в АУА.
-
2024-03-29 12:26
В эти минуты полиция проводит обыск в квартире члена Совета Национально-демократического полюса Жирайра Сефиляна. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе НДП.