Последние новости

Ալեքսանդր ԼԱՊՇԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՄԱՐՏԻ ԴԱՇՏԻՑ

Ադրբեջանից մի մարդ ինձ սարսափելի բաներ է գրել: Նա վաղուց գիտի իմ բլոգը ճանապարհորդության մասին, կարելի է ասել, որ կարդում է ինձ երկու հազարականների սկզբից: Հասկանալի պատճառներով ես չեմ գրում, թե ով է նա և որտեղ է: Ես կարող եմ միայն ասել, որ նա բժիշկ է, նա փրկում է վիրավոր ադրբեջանցի զինվորների կյանքը, որոնց արդեն 11 օրն է հսկայական թվերով բերում են ռազմաճակատից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է լրագրող Ալեքսանդր Լապշինը:

«Նա գրել է, որ վիրավոր զինվորներից շատերն ասում են, որ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց հարյուրավոր տղաներին դուրս հանել ռազմի դաշտից, որոնք սարսափելի տանջանքների մեջ երկար ժամեր և նույնիսկ օրեր ընկած մնում են կրակոցների տակ: Դա ադրբեջանցի զինվորների ավելի քան 2000 դիակներից բացի, որոնց ոչ ոք չի տարհանում ռազմի դաշտից, քանի որ Բաքուն հրաժարվել է համագործակցել Կարմիր խաչի հետ: Երիտասարդների պատառոտված մարմինները ցրված են Ջեբրաիլ դեպի հյուսիս` մինչև Թալիշի մոտակայքը հարավում: Եվս մի քանի օր, և նրանցից շատերին դժվար կլինի նույնիսկ ճանաչել` դիերի փտման պատճառով: Եթե ​​վիրավորվել եք ձեր դիրքերում, օրինակ` հրետակոծությունից, ապա համարեք, որ ձեր բախտը բերել է: Դուք կփրկվեք, պատերազմն ավարտվել է ձեզ համար, նույնիսկ եթե կորցրել եք ձեռքը կամ ոտքը: Կարևորը` ողջ եք: Բայց եթե ադրբեջանցի զինվորը հայտնվել է կրակի տակ կամ հետախուզական խմբում, կամ հատուկ նշանակության ջոկատի կազմում է եղել և վիրավորվել է իր դիրքերից հեռու, նրան տանջալից մահ է սպասվում: Ոչ ոք նրան չի օգնի: Իսկ յուրայինները կթողնեն. ինչու նրանք պետք է կրակի տակից հանեն վիրավոր ընկերոջը, փոխարենն իրենք կփրկվեն: Վիրավորները ցավից գոռում են` օգնություն խնդրելով: Բայց նրանց ոչ ոք չի օգնում: Յուրայինները վաղուց լքել և մոռացել են, իսկ հայերը գերի չեն ուզում վերցնել, առավել ևս` վտանգելով իրենց կյանքը: Այդպես հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ զոհվում են տանջանքների մեջ այնտեղ, որտեղ թշնամու գնդակը խոցել է նրանց որովայնը կամ` արկի բեկորը մեջքից:

Չնայած Կարմիր խաչի կոչերին` Ադրբեջանի իշխանությունները որևէ ժամանակավոր հրադադարի դեռ չեն համաձայնել` զոհվածների մարմինները դուրս բերելու և վիրավորներին փրկել փորձելու համար:

Գուցե ինչ-որ մեկն ինձ ասի` «ադրբեջանցիներին պետք չէ խղճալ, հենց իրենք են ագրեսորները», բայց ես չեմ համաձայնի: Այդ բոլոր մարդիկ զինվորներ են: Նրանք հրաման են կատարում, և Ալիևը հանցագործություն է գործում` թույլ չտալով արժանապատիվ թաղել մահացածներին կամ փրկել նրանց, ովքեր դեռ ողջ են»,- գրել է Լապշինը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЕСПЧ принял иски по делам Армена Ашотяна и Артура Даниеляна – адвокат
      2024-03-28 17:30

      Европейский суд по правам человека предварительно принял иски по делам зампреда Республиканской партии Армении Армена Ашотяна и руководителя движения "Адеквад" Ашота Даниеляна. Об этом адвокат Тигран Атанесян сообщил в соцсетях.

    • Заявление движения «Вместе»
      2024-03-28 17:28

      Обращаемся к трем фракциям и независимым депутатам парламента Армении завершить обсуждение отчета о реализации программы Правительства на заседаниях Национального Собрания требованием представить и поставить на голосование проект решения НС о выражении недоверия премьер-министру республики Николу Пашиняну. Об этом говорится в заявлении, распространенном альтернативным общественно-политическим движением «Вместе».

    • Артак Бегларян: Власти Арцаха достаточно сдержанные и осторожные
      2024-03-28 17:27

      Никто не говорит, что на территории Армении распространяются полномочия какого-либо другого правительства, но это не значит, что в РА не могут находиться представители правительств других стран. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am бывший госминистр Арцаха Артак Бегларян, касаясь заявления премьер-министра Армении Никола Пашиняна о том, что некоторые круги, насильственно перемещенные из Нагорного Карабаха, предпринимают шаги, создающие угрозу национальной безопасности Армении, и что в РА не может действовать какой-либо иной кабмин.

    • Метаксе Акопян: Предпринимаемые нами действия и шаги не могут быть угрозой для Армении
      2024-03-28 16:32

      Любые предпринимаемые нами действия, шаги не могут быть угрозой для Армении, я бы сказала, наоборот. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am депутат парламента Арцаха Метаксе Акопян, касаясь заявления премьер-министра Армении Никола Пашиняна о том, что некоторые круги, из числа насильственно перемещенных из Нагорного Карабаха, предпринимают шаги, создающие угрозу национальной безопасности Армении.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ