Последние новости

Վիրավորների մոտ 30%-ը 24 ժամվա ընթացքում վերադառնում է շարք

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի վիրավորների մոտ 30%-ը 24 ժամվա ընթացքում վերադառնում է շարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շնորհիվ մեր բժշկական ծառայության բարձր որակավորման և փայլուն աշխատանքի, վիրավորվածների մոտ 30%-ը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք: Դա բավական լավ ցուցանիշ է հակամարտությունների ժամանակ, եթե հաշվի առնենք, որ կողմերը հրետանային միջոցները կիրառում են շատ խիտ»,- ասաց Հովհաննիսյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ