Последние новости

Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ և Instagram-ի 447 հաշիվ

Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ և Instagram-ի 447 հաշիվ: Այս ցանցը ծագել է Ադրբեջանում և կենտրոնացած է հիմնականում ներքին լսարանի վրա, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Այս գործունեության հետևում գտնվող անձինք օգտագործել են կեղծ հաշիվներ, որոնց մի մասն արդեն հայտնաբերվել և արգելափակվել է մեր ավտոմատացված համակարգերի կողմից: Նրանք հիմնականում ապավինել են վավեր հաշիվներին, որպեսզի ստեղծեն օգտատերերի պրոֆիլներ՝ օգտագործելով շինծու անուններ և պատկերներ, որպեսզի արհեստականորեն բարձրացնեն որոշակի իշխանամետ բովանդակության ժողովրդականությունը:

Այս ցանցը, կարծես, ստեղծվել է Ադրբեջանում մարդկանց էջերը կառավարելու համար՝ նպատակ ունենալով աջակցող և քննադատական մեկնաբանություններ թողնել միջազգային և տեղական լրատվամիջոցների, հասարակական գործիչների, այդ թվում՝ Ադրբեջանի ընդդիմության և իշխող կուսակցության էջերում՝ որոշակի տեսակետների լայն քննադատության և մյուսների աջակցության տպավորություն ստեղծելու համար:

Նրանց մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին և իրադարձություններին, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրման ժամանակ Հայաստանի գործողություններին, նախագահ Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովեստներին: Նրանք քննադատել են նաև ընդդիմությանը, որի առաջնորդները մեղադրվել են դավաճանության մեջ, և հերքել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:

Մենք հայտնաբերել ենք այս ցանցը տարածաշրջանում կեղծ ակտիվության կասկածների վերաբերյալ ներքին հետաքննության ընթացքում: Մեր հետաքննությունն այս գործունեությունը կապում է «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ