Последние новости

Փաշինյանը նոր հոլովակ է հրապարակել սիրիացի ահաբեկիչների մասնակցության վերաբերյալ

Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում կիսվելով Արցախում Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին տեսանյութով:

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով, աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևյալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։

«Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- նշել է վարչապետը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ