Последние новости

Արցախի նախագահ․ Այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը

Իսրայելի իշխանության հայտարարությունը, թե իրենք տեղյակ չեն Արցախի ու Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից կիրառվող իսրայելական արտադրության ԱԹՍ-ների մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով, ծաղրանք է մարդկության նկատմամբ: Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե տեղյակ են ու այսօր էլ շարունակում են մատակարարել: Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը, որը վերապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է իշխում, ու Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող քայլերը հերթական ապացույցն են»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նաև արձանագրեց, որ այսօր Արցախում կատարվող իրադարձություններից ու Ադրբեջանին մատակարարվող զենքի ու ահաբեկչական խմբավորումների մասին տեղյակ են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների իշխանությունները: Բայց դա չի խոչընդոտում, որ մատակարարումները շարունակվեն:

Ի դեպ, Արցախի նախագահը նաև հիշեցրեց, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ կիրառվել են նաև 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ընդ որում, նրա խոսքով, այդ ժամանակ դրանք կառավարվել են հենց իսրայելացի մասնագետների կողմից, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ