Последние новости

Յուրի Կոտենոկ․ Ինձ տեղափոխել է եկեղեցու սարկավագն ու աղոթել

Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը պատմել է, թե ինչպես է հայտնվել հրետակոծության տակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում:

«Մենք ժամանեցինք, խումբը երեք հոգուց էր բաղկացած, ստացվեց այնպես, որ պայթյունը տեղի ունեցավ ինձնից մի քանի մետր հեռավորության վրա, ես ուշագնաց եղա, մնացի փլատակների տակ, շատ դժվար էր շնչել, քանի որ նախորդ հարվածների հետևանքով փոշի էր բարձրացել: Ես սկսեցի ձայներ արձակել և ինձ անմիջապես դուրս բերեցին: Ինձ տեղափոխել է եկեղեցու սարկավագն ու աղոթել ինձ համար… Մի խոսքով՝ բոլորին շատ շնորհակալ եմ»,-ասել է նա «Ռոսսիա 24»-ին տված կարճ հարցազրույցում, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ