Последние новости

Պեսկովը հայտարարել է Ղարաբաղում մարդասիրական հրադադարի պահպանման կարևորության մասին

Մոսկվայում բարձր են գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ՌԴ գալու բուն փաստը և նրանց կատարած աշխատանքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական դադարի մասին որոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք բարձր ենք գնահատում երկու նախարարների գալու բուն փաստը, որոնք արձագանքեցին նախագահ Պուտինի նախաձեռնությանը և եկան Մոսկվա։ Բարձր ենք գնահատում նաև այն աշխատանքը, որը կատարվել է նախագահներ Պուտինի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի կողմից»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում ինչպես են գնահատում բանակցությունների արդյունքները։

Նա շեշտել է, որ այդ աշխատանքի արդյունքն էլ դարձան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բազմաժամյա բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։

«Մենք նաև բարձր ենք գնահատում այն փոխըմբռնումը, որի շուրջ համաձայնության եկան, և մարդասիրական դադարի մասին այն որոշումները, որոնք ձեռք բերվեցին այդ շփումների արդյունքներով։ Մենք հիմա անչափ ուշադիր հետևում ենք իրավիճակին, մենք երկու կողմից տեղեկություններ ենք տեսնում խախտումների մասին, բայց կարծում ենք, որ ձեռք բերված համաձայնությունների կատարումը չափազանց կարևոր է, որ հեռանկարում հասնենք ռազմական գործողություններից լիովին հրաժարվելուն և այս հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցներին անցնելուն»,- նշել է Պեսկովը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ