Փարիզի քաղաքապետ․ Եթե միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք
Ֆրանսիացի 22 խորհրդարանականներ`տարբեր կուսակցություններից, հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի խորհրդարան բանաձև են ներկայացրել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունն «առանց հապաղելու» ճանաչելու մասին։
Ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականի հետ զրույցում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, մեկնաբանելով այս նախաձեռնությունը, ասել է, որ կիսում է այդ մոտեցումը։ «Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք»,– ասել է նա։
Քաղաքապետը, սակայն, հիշեցրել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հարցի լուծումը դիտարկում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել Ֆրանսիայի`խաղաղ լուծում գտնելու ջանքերին»,– ասել է Իդալգոն։
Փարիզի քաղաքապետն անդրադարձել է նաև Արցախի պատերազմում Թուրքիայի ու ջիհադիստ–ահբեկիչների ներգրավմանը։
«Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ, ցավոք, հայերի մոտ արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,– ասել է նա։
Փարիզի քաղաքապետը շեշտել է, որ Բաքուն այս հակամարտության մեջ ակնհայտորեն ագրեսոր է` իր մեջքին ունենալով Թուրքիայի աջակցությունը: Ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ռեժիմն, ըստ Անն Իդալգոի, շատ մեծ պատասխանատվություն է կրում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.