Последние новости

«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է

«Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի մի շարք պատասխանատուների հետ ծանոթացել է Թալին-Գյումրի ճանապարհահատվածում ընթացող աշխատանքներին։

«Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան ծանոթացել է ճանապարհաշինության ընթացքին»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարի տեղակալն աշխատանքային քննարկում է անցկացրել՝ շեշտելով մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ