Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է երկուստեք սառեցնել միջուկային զինանոցը
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի (ՀՍԿՊ) մեկ տարով երկարաձգման դեպքում «սառեցնել» միջուկային մարտալիցքերը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանն առաջարկում է ՀՍԿՊ-ն երկարաձգել մեկ տարով, ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել այդ ժամանակահատվածում կողմերի ունեցած միջուկային մարտալիցքերի քանակությունը «սառեցնելու» շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն ավելի վաղ մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) երկարաձգելու մասին։
ՌՀՍ-3 պայմանագիրը Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են 2010 թվականին։ Այն նախատեսում է երկու կողմերից իրենց ռազմավարական հարձակողական սպառազինության ծավալի կրճատում։ ՌՀՍ-3-ը կնքվել էր 10 տարի ժամկետով։ Ներկայումս որոշվում է սպառազինության վերահսկման հետագա համակարգի մասին հարցը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.