Последние новости

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելելու թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ընդունվել է երեկ` հոկտեմբերի 20-ին, և ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Կառավարությունը մեկնաբանում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով կդադարեցվի հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը` միաժամանակ կանխելով թշնամական տրամադրված երկրից հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ