ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:
«Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից», – ասվում է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 18:13
Департамент информации и по связям с общественностью аппарата премьер-министра ответил на письменные запросы ИА «Арменпресс».
-
2024-04-19 18:00
Армения и Азербайджан договорились начать делимитацию с Тавушской области. Об этом сообщает МИД Армении по итогам восьмой встречи комиссий двух стран по делимитации.
-
2024-04-19 17:58
Международный Комитет Красного Креста не может разглашать информацию о состоянии здоровья удерживаемых в Баку армян и занимается подобными вопросами в конфиденциальном порядке. Об этом Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни, комментируя голодовку бывшего госминистра НК Рубена Варданяна.
-
2024-04-19 17:56
Неизвестный пришел в консульство Ирана в Париже и угрожает взорвать себя, сообщает французская радиостанция Europe1.