Последние новости

1878, 1915, 2020. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՍՕՐ

Ցեղասպանություն, փուլ 3-րդ

Եթե Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության առաջին փուլը (1878-1914) նպատակ էր հետապնդում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը դարձնել փոքրամասնություն, ապա երկրորդի (1915-1922) նպատակը հայերի իսպառ ոչնչացումն էր որպես էթնիկ բաղադրիչ՝ Օսմանյան կայսրության և Արևելյան Հայաստանի ողջ տարածքում: Ցեղասպանության նպատակը Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի, Ղրիմի թյուրքալեզու ահռելի շրջանների զավթման պանթյուրքիստական ծրագրի իրականացումն էր...

Ցեղասպանության քաղաքականության դրսեվորումներ արձանագրվել են ինչպես XX դարասկզբին, այնպես էլ XXI դարում։ Խոսքը, մասնավորապես, 2016թ. ապրիլին Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի մասին է, որը նշանավորվեց խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանցի զինվորների վայրագություններով։ Հայոց ցեղասպանության ծրագիրը վերջնականապես երրորդ փուլ մտավ սեպտեմբերի 27-ին, դրա իրականացմանը ականատես ենք ամեն օր, այստեղ և այսօր։

Ավելի քան մեկ դար քաղաքակիրթ հանրությունը խոսում է այն մասին, որ իրավական պատասխանատվության անխուսափելիությունը և արարքի համար պատժի համաչափությունը հիմնարար տարրն է ցեղասպանությանը հակազդելու միջազգային-իրավական մեթոդների համակարգում։ Առանց դրա անհնար է հատուցումը, իսկ առանց հատուցման անհնար է նոր հանցագործությունների կանխումը։ Ավաղ, խոսակցություններից այնկողմ գործը չի գնում։ Քաղաքակիրթ հանրությունն անընդհատ ինչ-որ բան է ասում, փոխանակ, օրինակ, տնտեսական պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ ՝ Ադրբեջանին պատերազմի հրահրելու և այդ երկիրը մոլորակի վրա ահաբեկիչների ամենահզոր բազայի վերածելու համար։

Դատապարտման և պատժամիջոցների փոխարեն՝ միայն դատարկախոսություն կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: Այդ խոսակցություններն արդեն վերջնականապես վարկաբեկել են հավաքական Եվրոպային, որը, հիշեցնեմ, միավորվել է հանուն ժողովրդավարական արժեքների պաշտպանության։ Ինչպես պարզվեց, այդ արժեքները պաշտպանել նա անկարող է։ Օրերս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ Հայաստանում եվրոպական ազդեցիկ կազմակերպությունների ներկայացուցչությունները հրաժարվում են գործուղել իրենց աշխատակիցներին Արցախ՝ մարդու իրավունքների ոտնահարման իրավիճակն ուսումնասիրելու…

Համատարած իմիտացիա՞

Հրթիռահրետանային հարվածներից ավերված Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում արդեն եղել են Բունդեսթագի և Պետդումայի պատգամավորներ: Օտարերկրյա լրագրողներն արձանագրել են հարվածները բնակավայրերին, որոնց մոտակայքում չկան ռազմական օբյեկտներ։ Նրանք արձանագրել են նաև միջազգային հանրության կողմից արգելված կասետային արկերի կիրառումը ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից։

ԵՄ-ում Հունաստանի նախաձեռնությանը՝ արգելելու զենքի մատակարարումը Թուրքիային՝ որպես ֆաշիստական պետության, որն ագրեսիա է իրականացրել Կիպրոսի, Հունաստանի, Լիբիայի դեմ և մասնակցում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիային, կողմ քվեարկեցին միայն Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան: Գերմանիան, ի թիվս այլ երկրների, դեմ քվեարկեց նախաձեռնությանը։

Թուրքիայի միջով Սիրիայից Ադրբեջան վարձկանների փոխադրումների մասին խոսում են Պենտագոնը և ՆԱՏՕ-ն, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատ է ներկայացվել բանաձևի նախագիծ՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից Թուրքիային զրկելու մասին. առանց Հյուսիսատլանտյան դաշինքին ծանուցելու և համաձայնություն ստանալու Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար։ Ոչ ոք չի հավատում, թե բանաձևն օրենքի ուժ կստանա։ Թուրքիային չզրկեցին ՆԱՏՕ-ին անդամակցումից նույնիսկ Ռուսաստանից սպառազինություն գնելուց հետո։ Դաշինքի ղեկավարությունը վախեցավ, թե այդ դեպքում Էրդողանը կնետվի Կրեմլի գիրկը, և Պուտինին կհաջողվի իրականացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու իր ծրագիրը։

Ակներև է ժողովրդավարական արժեքներին պաշտպան կանգնելու և Հայոց ցեղասպանության կրկնություն թույլ չտալու պատրաստակամության համատարած իմիտացիան քաղաքակիրթ հանրության կողմից, միայն թե Ցեղասպանությունը տեղի է ունենում այստեղ և հիմա, XXI դարի առաջին Ցեղասպանությունը, որը 1915թ. Ցեղասպանության շարունակությունն է և հետապնդում է նույն նպատակները, ինչ 105 տարի առաջ։ Թուրքերը կրկին ճանապարհ են հարթում իրենց համար դեպի Կովկաս, Միջին Ասիա, Պովոլժյե և ավելի հեռուն։ Մեթոդներն առանձնապես չեն տարբերվում նրանցից, որ կիրառվում էին անցած դարում։ Այն ժամանակ թուրքական իշխանությունների կողմից հրահրվող քրդերը մասնակցեցին հայկական ջարդերին, այսօր Թուրքիան, անտեսելով միջազգային հանրության դիրքորոշումը, շարունակում է սիրիական Իդլիբից վարձկանների մատակարարումն Ադրբեջան, իսկ ԱՄՆ-ը և Իսրայելը շարունակում են հարձակողական զենք մատակարարել Թուրքիային ու Ադրբեջանին։

Այս աշխարհի հզորները շարունակում են անտեսել մարդասիրության կոչերը։ Ասենք, միշտ էլ այդպես է եղել։ Մի՞թե ԱՄՆ-ը կանխեց միլիոնավոր քրդերի կոտորածը Իրաքում։ Ոչ, Բուշի վարչակազմը զանգվածային սպանություններն անվանեց Իրաքի «ներքին գործ»։ Կայզերական Գերմանիան հայերի կոտորածն անվանեց Թուրքիայի ներքին գործ, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր։ Իսկ մի՞թե ԱՄՆ նախագահի թեկնածուները չեն մոռանում հայ համայնքին տված նախընտրական խոստումները՝ Սպիտակ տան շեմը հատելուն պես։ Խոստումներին անմիջապես փոխարինելու է գալիս «այսպես կոչված՝ եղեռն» ձևակերպումը։

Կոնվենցիայով ամրագրված բոլոր հատկանիշները…

Սեպտեմբերի 27-ից առ այսօր առկա են ցեղասպանության բոլոր հատկանիշները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայով: Համաձայն այդ փաստաթղթի, «ցեղասպանությունը» հանցագործություն է՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։

Հանցագործությունը որակվում է որպես «ցեղասպանություն» թվարկված հատկանիշներից մեկի առկայության դեպքում: 1.Այդ խմբի անդամների սպանությունը։ 2.Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը։ 3.Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը...

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիան ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է XXI դարում՝ ցեղասպան պետություններին ԱՄՆ-ի և Իսրայելի ցուցաբերած ակտիվ աջակցությամբ ու եվրոպական ազդեցիկ կառույցների լուռ թողտվությամբ։ Շուտով ամիսը կբոլորի, ինչ ողջ աշխարհի աչքի առաջ Թուրքիան ու իր հանցակիցը, օգտվելով անպատժելիությունից, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը՝ հանցագործություններ կատարելով մարդկության և մարդկայնության դեմ։ Ընդ որում Ադրբեջանը շարունակ փորձում է խոսել ուժի դիրքերից և պայմաններ դնել։ Այն պետությունը, որն իր տարածքում Հայոց ցեղասպանություն է հրահրել Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ խաղաղ քաղաքներում, այսինքն՝ Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետրեր հեռվում, այն ժամանակ, երբ մարդիկ նույնիսկ չէին էլ մտածում պատերազմի հնարավորության մասին, այսօր համարձակվում է խոսել իր իրավունքների ոտնահարման մասին ու պայմաններ թելադրել։ Եվ ողջ պատճառն այն է, որ XX դարում աշխարհը միջազգային-իրավական պատասխանատվության չենթարկեց այդ պետությանը։

Եվրոպայի վախճանը

Ցեղասպան պետության առաջնորդը, որն իր երկիրը վերածել է միջազգային ահաբեկչության ամենախոշոր բազայի, պայմաններ է թելադրում Ցեղասպանության զոհ պետությանը։ Ալիևի պահվածքը ժողովրդավարության և իրավունքի պաշտպանության ոլորտում եվրոպական և ամերիկյան իրավական կառույցների գործունեության ամենաճշգրիտ գնահատականն է:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է։ Անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ։ Ահաբեկչական տանդեմը զբաղված է սեփական ծրագրերի իրականացմամբ։ Միջազգային հանրությունը, լավագույն դեպքում, լռում է կամ ձևացնում ժողովրդավարական արժեքներին «անհապաղ» պաշտպան կանգնելու և հեռուստախցիկների առջև հերթական սերտած ճառն արտասանելու պատրաստակամություն։

Թուրքիային հարձակողական սպառազինության մատակարարումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շարունակվում է։ Շարունակվում են վարձկանների մատակարարումները Ադրբեջանի տարածք։ Իսկ եվրոպական ազդեցիկ ատյանները շարունակում են ճիշտ խոսքեր արտասանել այն մասին, որ պետք է դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Քաղաքակիրթ հանրությունը համարձակություն չունեցավ նույնիսկ մատնանշել ագրեսորներին, այսինքն՝ ասել, թե ով է սկսել պատերազմը։ Նման դիրքորոշումը միայն ընդգծում է հայտնի հայեցակարգի արդարացիությունը՝ սեփական արժեքները պաշտպանելու անկարողության պատճառով Եվրոպայի վախճանի մասին…

Ցեղասպանությունը շարունակվում է այստեղ և այս պահին։ Հայկական զինված ուժերը միայնակ դիմակայում են ցեղասպան երկու պետություններին և ահաբեկիչ վարձկանների բանակին։ Միջազգային հանրությունը սահմանափակվում է երկու կողմերին ուղղված բանավոր նախազգուշացումներով ու կոչերով, հավասարության նշան դնելով դահիճների և զոհի միջև:

Մեր նախնիների հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարում մենք կարող ենք ապավինել միայն մեր բանակին, աշխարհազորայիններին, ռուս սահմանապահներին։ Նաև իրանական զինված ուժերին, որոնք խոցում են իսրայելական անօդաչու թռչող սարքերն իրենց տարածքում։ Մնացյալ ամենը դատարկախոսություն է

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОТ БЕРДЗОРА, СУСА И АГАВНО ДО СЮНИКА И ТАВУША…
      2024-04-24 09:57

      В ходе повторного визита Пашинян успокоил тавушцев, дескать, 4 деревни не будут сданы, а обмен территориями состоится в пользу тавушцев. Обман раскрылся почти сразу: когда на приграничные участки прибыли геодезисты и специалисты по разминированию, стало очевидно, что жители Тавуша могут разделить судьбу жителей Шурнуха, которые лишились своих домов в обход делимитации и каких-либо законных оснований!

    • ГЕНОЦИД – 109. ПРОДОЛЖЕНИЕ В ВИДЕ РЕВИЗИИ ФАКТА
      2024-04-24 09:40

      "Армянский народ надо уничтожить в корне… Сейчас идет война, другого такого случая больше не будет", - дословно было произнесено в ходе секретного заседания высших чинов младотурецкого государства в 1915 г. 109-й годовщине предшествуют попытки правящей верхушки поставить под сомнение факт Геноцида в Западной Армении, специалисты считают, что инициатива исходит от Анкары, а это значит, что Геноцид продолжается в виде ревизии факта и попытки забвения. По мере приближения 109 годовщины становится очевиднее, что режим Пашиняна участвует в гибридной войне против армянского народа на стороне геноцидных государств!

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։