Последние новости

Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը

Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը: Այս մասին ՖԲ իր էջում տեղեկացնում է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը:

«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի»,-գրել է նա:

Իր վերջին հարցազրույցում Դավիթ Մաթևոսյանն ասել էր, որ արցախյան այս պատերազմին պետք է քաղաքական միջամտությամբ վերջ դրվի, հակառակ պարագայում երկու կողմերն էլ կմաշվեն։ Նա ցավ էր հայտնել, որ իր սերունդը չկարողացավ արցախյան հակամարտությունը լուծել և այն թողեց իրենց երեխաներին. «Ցավոք մենք երկու անգամ սերունդ ենք կորցնում», տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ