Последние новости

Ջիմ Կոստա․ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները դեմ արտահայտվի մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան:

«Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը:

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար: Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն»,-ասել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ