Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակային գործողություններ են իրականացնում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու ուղղությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը:
«Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:
Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:
Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:
Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 09:41
Жители Баганиса перекрыли межгосударственную дорогу, так как не согласны с односторонней сдаче территории Азербайджану, в результате чего Баганис окажется в опасности. Об этом в соцсетях сообщил 19 апреля журналист Воскан Саргсян.
-
2024-04-20 09:38
Спутниковые снимки от 4 апреля свидетельствуют о полном уничтожении кладбища у собора Сурб Казанчецоц в Шуши. Об этом сообщает организация Caucasus Heritage Watch в соцсети X.
-
2024-04-20 09:36
Жители нескольких приграничных сел Тавушской области Армении вчера поздно вечером перекрывшие трассу Ереван-Тбилиси (на участке между Иджеваном и Ноемберяном), требовали встречи с губернатором области Айком Галумяном. Об этом сообщил Sputnik Армения один из участников акции.
-
2024-04-20 09:34
Отношения между Арменией и Россией "находятся не на самой высокой точке", сказал глава МИД РА Арарат Мирзоян в интервью изданию «Arab News».