Последние новости

Պիեռ դե Վիլյե․ Թուրքիան առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ

Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեն ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը գնալով ավելի մեծ անհանգստություն է առաջացնում, հատկապես այն ֆոնին, որ Թուրքիան դադարում է աշխարհիկ երկիր լինելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը Պիեռ դե Վիլյեն նման կարծիք է հայտնել BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Էրդողանի Թուրքիան այժմ, ըստ իր հայտարարությունների, առաջնորդվում է Օսմանյան կայսրության վերականգնման ռազմավարությամբ։ Եվ այդ մանիֆեստը Թուրքիան մարմնավորում է ռազմական բնույթի համապատասխան ժեստերով։ Օրինակ ՝ քրդերի ոչնչացումը Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում նրանց գործողությունները», - նշել է գեներալ Պիեռ դե Վիլյենը։

Նրա խոսքով՝ մի օր միջազգային հանրությունը, և Ֆրանսիան, մասնավորապես, պետք է դրան վերջ դնեն։

«Մենք չենք կարող համաձայնել, որ Թուրքիայի պես երկիրը, որի՝ ԵՄ - ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչ օրս պաշտոնապես ավարտված չեն, շարունակի նման հռետորաբանությունն ու նման գործողությունները ՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ», - ընդգծել է դե Վիլյենը։

Գեներալի համոզմամբ՝ ներկա իրողություններում «բարեկամներ» և «թշնամիներ» հասկացությունը միջազգային ասպարեզում լղոզվել է, և այդ ֆոնի վրա Ֆրանսիային հատկապես հստակ դիրքորոշում է պետք նրանց կողմից, ովքեր հայտարարում են ահաբեկչության և արմատական իսլամիզմի դեմ պայքարին աջակցելու մասին:

«Թուրքիան նրանց թվում է, ովքեր աջակցում էին իսլամիստներին ։ Նա ֆինանսավորել է նման շարժումներից մի քանիսը, և այդ մասին շատ լավ հայտնի է ։ Կարծում եմ, որ Թուրքիան այլևս աշխարհիկ պետություն չէ, այն ակնհայտորեն իսլամիստական երկիր է։ Եվ հեռու չէ իսլամիստներից։ Դա ինձ հատկապես անհանգստացնում է», - հավելել է նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ