Շերին. Եթե Ղարաբաղում Թուրքիայի «քթին չտանք», ՆԱՏՕ-ն կփորձի Ռուսաստանում իրավիճակը Կովկասի միջոցով սասանել
Եթե Ղարաբաղում Թուրքիայի «քթին չտանք», ՆԱՏՕ-ն, անշուշտ, կփորձի Ռուսաստանում իրավիճակը Կովկասի միջոցով սասանել, համոզված է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինը, տեղեկացնում է News.am-ը:
Մեկնաբանելով Անկարայի պահվածքը՝ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը համոզմունք է հայտնել, որ նրան չպետք է վստահել: «Թուրքիան Ռուսաստանի բարեկամն է միայն այն դեպքում, երբ դա իրեն ձեռնտու է», ինչը հիմնավորված է պատմական իրողություններով,- ասել էնա «ПолитЭксперта»-ի հետ զրույցում։
«Ռուսաստանը պետություն է, որը զրկել է Թուրքիային կայսրության կարգավիճակից: Հակառակ դեպքում, որտեղի՞ց ձեռք բերեցինք Ազով քաղաքը և ելքը դեպի Սև ծով: Նրանք այդ մասին խոսում են թուրքական դպրոցներում, ունեն պատմական հիշողություն: Եվ եթե ինչ-որ մեկը զարմացած է, թե ինչու է Թուրքիան նման վերաբերմունք ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ, դա պարզապես հանցավոր միամտություն է: Նա միշտ այդպես կվերաբերվի»,- համոզված է պատգամավորը:
Շերինի խոսքով՝ Թուրքիան այժմ փորձում է վերադարձնել Կովկասը, իսկ «Ռուսաստանը և ամբողջ աշխարհը զբաղված են նրան հանգստացնելու քաղաքականությամբ»: Պատգամավորը վստահ է, որ նման մեղմությունը Անկարային «ավելի լկտի» կդարձնի․ «Մենք գտնում ենք բազմաթիվ պատճառներ, թե ինչու չենք խառնվում որևէ հակամարտության: Մենք կարծում ենք, որ Էրդողանը մի փոքր կկատաղի ու կհանգստանա: Բայց Թուրքիայի ցանկացած գործողություն, որը մնում է առանց պատշաճ արձագանքի, ամրապնդում է Էրդողանի վստահությունը, որ ինքն ունի ամենաուժեղ և ամենահզոր երկիրը, որ իր բանակը կօգնի վերադարձնել Օսմանյան կայսրության երբեմնի կորցրած բոլոր տարածքները: Փոքր քայլերով նա շոշափում է միջազգային հանրության արձագանքը իր գործողություններին: Թուրքիայի հետ բոլոր մեղմ հարաբերություններն ընկալվում են ոչ թե որպես դիվանագիտական մշակույթ, այլ՝ թուլության դրսևորում: Եվ հետտագայում ավելի վատ կլինի»:
Պաշտպանության հանձնաժողովի պատգամավորը, ով չեչենական պատերազմում ստորաբաժանման հրամանատար է եղել, հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի և զգուշացրել է, որ պատշաճ արձագանքի բացակայության դեպքում շուտով Ադրբեջանում կհայտնվի թուրքական բազա, ինչը հավասար է ՆԱՏՕ-ի բազայի։
«Այսինքն՝ ՆԱՏՕ-ն կհայտնվի Կասպից ծովում՝ միակ ծովում, որտեղ դեռևս չկան դաշինքի նավեր և զորքեր: Եվ սա ելք է տարածաշրջան երկու ուղղություններից` Սև ծովից և Կասպից ծովից, և Կովկասով Ռուսաստանում իրավիճակը սասանելու նոր փորձ»,- բացատրել է «ПолитЭксперта»-ի զրուցակիցը:
Շերինը նշել է, որ ինքը պատերազմ չի ցանկանում, սակայն նշել է, որ «երբեմն ավելի լավ է ինչ-որ առանձին հարցում քթին տալ, քան հետո գլոբալ կերպով գլուխ հանել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.