Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը ներկայացրել է «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը ներկայացրել է «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիմոֆեյ Երմակովը, ով մեկ շաբաթ գտնվել է պատերազմող Արցախում, նշում է, որ ինքը ականատես է եղել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային, ինչպես նաև այդ երկրի կողմից կատարված ռազմական հանցագործություններին։
«Մենք կանխամտածված հրաժարվել ենք մեկնաբանել ֆիլմում ներկայացված կադրերը, որպեսզի դրանք չխանգարեն անաչառ ընկալելու տեսածը»,- նշել է Երմակովը։
Երմակովը ֆիլմում ներկայացնում է ադրբեջանական բանակի կողմից հրետակոծության հետևանքով ավերված Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը։ Լրագրողը նաև հարցազրույցներ է վերցրել քաղաքի բնակիչներից, իր գործընկերներից և իշխանության ներկայացուցիչներից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.