Последние новости

Ցուցարարները ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը փակեցին, պոկեցին ՄԱԿ-ի դրոշը

ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց են բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ, որոնք պահանջում են ուշադրություն դարձնել թուրք-ադրբեջանական հանցագործություններին։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ թուրք ղեկավարներն ամեն հայ զինվորի գլխի համար ահաբեկիչներին հավելյալ 100 դոլար են խոստացել, իսկ Եվրոպայում գլխատված մեկ անձի համար ամբողջ աշխարհը ցավակցական ուղերձներ է հղել։

Նրանք նշում են, որ այսօր պատերազմական հանցագործություն են իրականացնում Թուրքիան և Ադրբեջանը՝ ֆոսֆորային քիմիկան զենք են կիրառում հայերի նկատմամբ. «Իսկ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը նյութը դնում է իր Ֆեյսբուքյան էջում՝ այն էլ փակ, մի քանի ընկերների համար: Դա դարի խայտառակաությունն է, ես ասում եմ՝ ամոթ, որ մեր հողում գտնվելով՝ աչք եք փակում մեր խնդրի վրա»։

Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ այս կառույցին չի ներվելու հայ զինվորների մահը. «Այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է և ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»։

Ակցիայի մասնակիցներից մեկն անդրադարձավ թշնամու կողմից հայերի դիակներն անարգելուն, խոշտանգելուն, որը պատերազմական հանցագործութուն է, և , ըստ մասնակցի՝ ՄԱԿ-ի լռությունը ևս մեկ զոհի պատճառ է. «Այս կառույցին չի ներվելու մեր զինվորների մահը, այն պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Մենք պահանջում ենք, որ նա արձանագրի Արցախում կատարված բոլոր պատերազմական հանցագործությունները: Մենք մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, մինչև դեսպանը իմանա, որ իր առաքելությունը սահմանված կարգով խնդիրն արձանագրելն է և ՄԱԿ-ի ասամբլեային տեղեկացնելը»:

Ակցիայի մասնակիցները որոշեցին փակել ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, մինչև գրասենյակի ղեկավարը՝ Շամբի Շարփը, չհանդիպի իրենց հետ:

Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնեցված կառույցի դրոշը ակցիայի մասնակիցները ձողերով իջեցրին և պոկեցին, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ