Последние новости

Ֆրանսիայում կարգելեն թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորումը

Ֆրանսիայում կարգելեն թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորումը այն բանից հետո, որբ անցյալ հանգստյան օրերին պղծվել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը, հայտնում է AFP-ը:

Նրա խոսքով՝ «Գորշ գայլերին» արգելելու մասին որոշումը Ֆրանսիայի նախարարների կաբինետին կփոխանցվի չորեքշաբթի օրը:

Անցյալ հանգստյան օրերին Լիոնի արվարձանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը պղծվել էր «Գորշ գայլեր» և «RTE» (հղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին) գրություններով, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ