Последние новости

Բաղրամյան․ Գազն առայժմ չի թանկանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի հաշվարկի նոր մեթոդաբանություն է հաշվարկել, որը հնարավորություն կտա խուսափել գազի թանկացումից։ Այս մասին այսօր ԱԺ–ի ֆինանսավարկային և տնտեսական հացերի հանձնաժողովների համատեղ նիստում 2020թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Մեթոդիկան նախատեսում է որոշակի արդյունքային ցուցանիշներով 10-ամյա հաստատուն կարգավորման մեխանիզմներ` ընկերության (խմբ,– «Գազպրոմ Արմենիա») համար։ Դա իր մեջ ներառում է շուրջ 195-230 մլրդ դրամի ներդրումներ 10 տարվա ընթացքում»,– ասաց Բաղրամյանը։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ մշակված ռազմավարությունը նախատեսում է առաջիկա 5 տարում կոնկրետ արդյունքային ցուցանիշներ` աշխատողների, կորուստների ու ծախսերի կրճատման։

Տեղեկությունները, թե «Գազպրոմ Արմենիան» ստիպված է 1000 աշխատակցի կրճատել, Գարեգին Բաղրամյանը չհերքեց, բայց հավելեց, որ այդ ցուցանիշին նախատեսված է հասնել 10–ամյա ծրագրի ավարտին, և այն էլ ոչ թե 1000, այլ 900 աշխատակցի։

Այս մեթոդաբանությամբ «Գազպրոմ Արմենիայում» իրականացվող օպտիմալացման շնորհիվ, Գարեգին Բաղրամյանի խոսքով, Հայաստանում առաջիկա 10 տարիներին հնարավոր կլինի խուսափել գազի սակագնի թանկացումից։

Իսկ թե ինչ կարգով կկառավարի իր ֆինանսական միջոցները ու ինչ ժամկետում կավարտի օպտիմալացման գործընթացը «Գազպրոմ Արմենիան», Բաղրամյանի խոսքով, ընկերության ներքին խնդիրն է։ Որքան ճիշտ կառավարի ու որքան արագ ավարտի, այնքան ավելի շուտ ու ավելի մեծ շահույթ կստանա։

Նշենք, որ այս մեթոդաբանությունից «Գազպրոմ Արմենիան», մեղմ ասած, այնքան էլ ոգևորված չէ։ 2020թ.–ի սեպտեմբերին «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էր, թե Հայաստանում գործող գազի սակագինը հնարավորութուն չի տալիս պահպանել աշխատավարձերի ներկա թիվը, և ընկերությունում որոշել են 20%-ով կրճատել բոլոր աշխատողների աշխատավարձերը:

Նման որոշման պատճառն, ըստ «Գազպրոմ Արմենիայի», ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` ս.թ. հունիսի 19-ի որոշումն է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ