Последние новости

Հայերը բողոքի ակցիա են արել BGR լոբբիստական ընկերության դիմաց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերը բողոքի ցույց են անցկացրել «BGR Group» լոբբիստական ընկերության դիմաց՝ պահանջելով խզել կապերն Ադրբեջանի հետ, բողոքելով Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները կոծկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները պահանջել են դադարեցնել կոծկել նավթով հարստացած բռնապետության ռազմական հանցագործությունները Արցախում և Հայաստանում խաղաղ բնակիչների դեմ: Հավաքվածները պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված են եղել՝ «BGR-ը ֆինանսավորում է պատերազմական հանցագործությունները», «Կանգնեցրեք Ալիևի ռեժիմին», ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները:

«BGR Group»- ը Վաշինգտոնում ներկայացնում է Ադրբեջանը ՝ հայ քաղաքացիական անձանց նկատմամբ Ալիևի ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով տարածելով կեղծիքներ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ