Последние новости

Շուշան Ստեփանյան. Թշնամու գրոհող 3 տանկ է խոցվել

Հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը, Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։

Արցախի ՊԲ–ն էլ հայտնել էր, որ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, բայց հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ