Последние новости

ՈւԵՖԱ-ն պատժել է «Ղարաբաղի» մամուլի խոսնակին

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես հեռացրել է ֆուտբոլից։ Տեղեկությունը հրապարակվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ներկայացուցիչը սոցցանցերից մեկի իր էջում կոչ էր արել սպանել անխտիր բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին, ծերերին։ Նա նաև արդարացրել էր Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը։ Իբրահիմովն ավելի ուշ ջնջել էր գրառումը, բայց հարյուրավոր օգտատերեր տեսել ու պահպանել էին այն։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին և հեռացնել եվրագավաթների խաղարկությունից, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ