Последние новости

Ստեփանակերտի քաղաքապետю Բնակիչների 30 տոկոսը քաղաքում է, կան նաև երեխաներ

Ադրբեջանի ագրեսիվ գործողութունների, հատկապես` խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի 40 տոկոսն ավերվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Չնայած գնդակոծությանը, Ստեփանակերտի բնակիչների 30 տոկոսը քաղաքում է։ Նրանք շարունակում են ապրել ապաստարաններում»,–ասաց քաղաքապետը։

Սարգսյանի խոսքով` ապաստարաններում ապրողների մեջ կան նաև երեխաներ։ Քանի որ տեղաշարժը սահմանափակված է, տեղի իշխանությունները սննդի հարցը լուծում է։

Ստեփանակերտի քաղաքապետը հայտնեց, որ քանի որ ցրտերը մոտենում են, կազմակերպում են տեղափոխվել ցանկացողների հարցը։

Սարգսյանը հայտնեց նաև, որ այսօր էլ ԱԹՍ–ներով թիրախավորել են մայրաքաղաքը։

Հակառակորդի գնդակոծության հետևանքով բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել, այդ թվում՝ դպրոցներ և մանկապարտեզներ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ