Последние новости

Հայաստանի Կոմկուս. Ադրբեջանում ամերիկյան կենսալաբորատորիաները հատուկ սպառնալիք են ներկայացնում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է աշխարհի ժողովուրդների համար այն հսկայական սպառնալիքին, որ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի պայմաններում Ադրբեջանի տարածքում բերում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ավելի քան քառասուն կոմունիստական և սոցիալիստական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ ամերիկյան զինված ուժերի կողմից կենսաբանական զենքի մշակման ու բաշխման և ընդդեմ Ադրբեջանում ռազմական կենսաբանական լաբորատորիաների: Տեղեկատվական արշավի նախաձեռնողները նշում են, որ աշխարհում արդեն ստեղծվել են պաշտպանության երրորդ մակարդակի 1495 լաբորատորիաներ: Վաշինգտոնն այդպես էլ չի ստորագրել Կենսաբանական զենքի զարգացումը և տարածումը արգելելու մասին կոնվենցիայի արձանագրությունը, որը նրան հնարավորություն է տալիս հավաքել ամենավտանգավոր հիվանդությունների տեղական հավաքածուները՝ դրանք մոդիֆիկացնելով բնակչության և գյուղատնտեսության դեմ օգտագործելու համար: Ստորագրողները նշում են նման լաբորատորիաների առկայությունը, այդ թվում` Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սանձազերծած զինված հակամարտության ընթացքում այդպիսի օբյեկտները սպառնալիք են ներկայացնում Աշխարհի ժողովուրդների համար՝ անկախ նրանից դրանք կգործարկվեն Ադրբեջանի իշխանությունների կողմից, թե կվնասվեն ռազմական գործողությունների ընթացքում: Մենք միանում ենք կենսաբանական զենքի մշակումն ու տարածումը արգելելու, ԱՄՆ բոլոր ռազմական կենսաբանական լաբորատորիաները աշխարհի բոլոր երկրներում, ներառյալ Ադրբեջանում, անհապաղ վերացնելու պահանջին», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ