Последние новости

Արտակ Բեգլարյանը մտածում է ՄԻՊ գործառույթները դադարեցնելու ու ՊԲ շարքերն անցնելու մասին

Արտերկրում շատերն են մեզ հասկանում, ցավում մեր կորուստների և տառապանքների համար, բայց զուտ մարդկայնորեն։ Երբ հարցը հասնում է որոշում կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։ Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Որոշում կայացնելիս էական է քաղաքական շահը, էական է տնտեսական շահը, բայց ո՛չ արժեքները, ո՛չ մարդու իրավունքները։ Միջազգային հանրության մարդկայնորեն աջակցությունը, փաստորեն, բավարար չէր հանցագործությունները կանգնեցնելու համար։ Եկեք հույսներս դնենք մեզ վրա, զինվորների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,–ասաց Բեգլարյանը։

Նա բոլորին կոչ արեց զենք վերցնել ու առաջնագիծ մեկնել` ասելով, որ ինքն էլ է մտածում մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունը դադարեցնելու և ՊԲ շարքեր կցագրվելու մասին, որպեսզի իր ներուժն օգտագործեն ինչպես կարող են։

Բեգլարյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի կարիք, կարծես թե, չունենք, այլ հայրենիքի պաշտպանի կարիք ունենք, դիրքապահ տղաների կարիք կա։ Նրա խոսքով` Facebook-ում մեկնաբանություններ գրողների և խրախուսողների կարիք չունենք, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ