Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում 2021թ–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ առողջապահական համակարգի կարողությունները 100 տոկոսով բավարարում են արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնությունը կազմակերպելու համար։ Նա վստահեցրեց, որ համակարգը նաև պահեստային կարողություններ ունի հնարավոր զարգացումների համար։
Փոխարենը կորոնավիրուսի համար ռեսուրսները սահմանափակ են, և այդ իսկ պատճառով դրանք օգտագործվում են ըստ ցուցումների։
«Ցուցումները պացիենտների առողջական վիճակն է` ծանրից մինչև թեթև. ծանր կամ ծայրահեղ ծանր պացիենտներին բուժօգնություն ցուցաբերել հիվանդանոցներում, ծանրից ավելի թեթևներին, միջին ծանրության հիվանդներին փորձել բուժել տանը»,– պարզաբանեց Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ այսօր առավոտյան 09։00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է հիվանդանոցային բուժում ստանալու իր հերթին։
«Նրանց մի մասը, իհարկե, գտնվում է այլ ԲԿ–ներում ու սպասում են տեղափոխման, բայց մեծ մասը գտնվում է տանը։ Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան` պարունակությունն արյան մեջ, ցածր է 80-ից, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է, 271-ի մոտ թթվածնի սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը նույնպես ուղիղ ցուցում է հոսպիտալացման, և նրանց վիճակը բնութագրվում է ծանրին մոտ կամ ծանր, և կա 101 քաղաքացի, որոնց մոտ սատուրացիան 91 տոկոսից բարձր է»,– ասաց Թորոսյանը։
Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ առողջապահական մարմինները փորձում են ամեն կերպ նվազեցնել հոսպիտալացման սպասող հիվանդների հերթը, բայց այն հակառակ բոլոր ջանքերի` օր օրի միայն աճում է` վարակված քաղաքացիների թվի աճին զուգահեռ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 12:29
Ситуация в городе Ноемберян крайне напряженная, "известный" автомобиль союза добровольцев "Еркрапа", который наехал на людей возле Баграташена, снова появился там и въехал в толпу, пишет 24news.am.
-
2024-04-23 12:18
Газета «Паст» пишет: «В начале марта этого года один из азербайджанских телеканалов опубликовал видеоанонс интервью с бывшим президентом Арцаха Араиком Арутюняном, который был похищен азербайджанцами и ныне незаконно удерживается в бакинской тюрьме. О сути интервью ничего не говорилось, хотя и заявлялось, что оно будет довольно обширным.
-
2024-04-23 11:36
Ситуация в Баганисе напряженная, полиция перекрыла дорогу, ведущую в сторону Воскепара от Баганис-Айрум. Сельчане требуют открыть дорогу.
-
2024-04-23 11:33
Жители Тавушской области продолжают акцию на трассе Армения-Грузия, протестуя против договоренностей Еревана и Баку по делимитации границы. Дорога все еще заблокирована.