Последние новости

Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանցի զինծառայողները պղծել են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում տեղադրված խաչքարը: Այս մասին վկայում է սոցցանցերում տարածված տեսանյութը, որը նկարահանվել է հենց Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից։

 

Կադրերում երևում է, թե ինչպես է նրանցից մեկը կատաղի կերպով հարձակվում հուշարձանի վրա և փորձում պոկել խաչքարի վրա տեղադրված զանգը։ Նրան հաջողվում է իրականացնել իր մտածած բարբարոսությունը, հետո ադրբեջանցի զինվորականը զանգը նետում է խաչքարի մոտ: Ընդ որում, տղամարդն անպարկեշտ հայհոյում և վիրավորում է հայերին։ Այս ամենին բուռն են արձագանքում նրա ընկերները։

Հայ օգտատերերը նշում են, որ այդ հուշարձանը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Որոտան ռազմական ավանում։ Խաչքարը նվիրված է Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին զոհված ազատամարտիկների հիշատակին, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ