Последние новости

Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ. «Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»

Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

Նրա խոսքով՝ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ, Արցախի պաշտպանության բանակը կատարել է և կատարում է Շուշիի պաշտպանությունը։

«Յուրային զորքերը որոշ բնագծերում նպաստավոր դիրքեր են զբաղեցրել։ Մարտական գործողությունենրը ենթադրում են որոշակի տրամաբանություն, դրանց արդյունքերի մասին կարելի է խոսել ավարտից հետո։ Մարտական գործողությունների աշխարհագրությունը գաղտնիություն է ենթադրում, անգամ մեր ձեռքբերումների դեպքում երբեմն չենք ասում։ Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»,-ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ