Последние новости

ԱՐՑՈՒՆՔ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ

«Հայերը պետք է ազատվեն քաղաքական հալյուցինացիաներից, մոբիլիզացնեն մտավոր ռեսուրսները և, ի վերջո, համախմբվեն»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է հրապարակախոս Դենիս ԴՎՈՐՆԻԿՈՎԸ։

-Արցախի վերաբերյալ Հայաստանի համար խայտառակ համաձայնագրի ստորագրումից մի քանի օր առաջ դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ «Երևանում Հանրապետության հրապարակից պատմական դաժան դավաճանության հոտ է գալիս»: Ինչ էր դա. ներզգացողությո՞ւն, վերլուծությո՞ւն։

-Դա իրավիճակին ծանոթ վերլուծաբանների տեղեկատվությունն էր: Մի մոռացեք, որ 2013 թվականին ես գրել եմ «Արյունոտ պայմանավորվածություն» հոդվածը, որտեղ մանրամասնորեն կանխագուշակված են այս 43-օրյա պատերազմի իրադարձությունները։

Աշխարհաքաղաքական փոփոխությունները միշտ կապված են փողի հետ։ Ինչ-որ մեկին ձեռնտու էր հենց այս դասավորությունը։ Գոյություն չունի ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ էլ բարձրագույն նպատակներ. միայն փող, բիզնես։ Ինչ-որ մեկի բիզնեսը հատվեց Արցախի ճակատագրին։ Արցախի Պաշտպանության բանակի քաջարի մարտիկները թիկունքից հարված ստացան Երևանից: Այնտեղ փնտրեք դավաճաններին։ Ու նաև հարցրեք, թե ինչու ամբողջությամբ չգործարկվեցին տխրահռչակ «Իսկանդերները», և ով արգելեց Արցախի բանակին շարքից հանել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքները՝ քրեական հետապնդման սպառնալիքով։ Արցախը պաշտպանել հնարավոր էր։ Համենայնդեպս՝ առանց պատմականորեն չհիմնավորված այսպիսի կորուստների։ Բայց ինչ-որ մեկը, ըստ երևույթին, համարեց, որ ավելի լավ է ապահովել սեփական ծերությունը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք բուն փաստաթուղթը:

-Ինձ համար ցավալի կլինի մեկնաբանել այդ խայտառակությունը:

-Դուք միշտ աներևակայելի ջերմությամբ եք վերաբերվել ու վերաբերվում Արցախին և Հայաստանին, ժամանակին բազմաթիվ ծրագրեր եք իրականացրել Արցախում: Ի՞նչ զգացմունքներ ունեք այսօր:

-Մենք կվերադառնանք Արցախ։ Արցունք թափելու ժամանակը չէ։ Ես անձամբ պատրաստվում եմ տուն կառուցել հայկական Հադրութում, և սա հիպերբոլա չէ։ Ադրբեջանը չի պահպանի այդ հողերը։ Դա, կարելի է ասել, այդ տեղանքի մետաֆիզիկան է։ Հիմար ու ագահ երեխայի պես՝ խլեց, կխաղա ու կկորցնի։ Առանց ի վերուստ տրվող շնորհի նրանք նույնիսկ քողտիկ չեն կարող կառուցել այնտեղ։

-Ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը, որ չարեց։

-Ռուսաստանը չպաշտպանեց ռուսների պատմական շահերը։ Ռուսների շահերը համընկնում են հայերի շահերի հետ։

-Ինչպիսի՞ն է ձեզ պատկերանում պատերազմի ողջ տեղեկատվական բաղադրիչը: Եկեք հիշենք, որ հատկապես այն օրվա երեկոյան, երբ Փաշինյանը փաստացի հայտարարեց կապիտուլյացիայի մասին, մինչև վերջին պահը շարունակվում էր տրամագծորեն հակառակ տեղեկատվություն ստացվել Շուշիում տիրող իրավիճակի մասին։

-Փաշինյանը քող է։ Նրան բերել են իշխանության, որպեսզի իր հաշվին գրանցեն պարտությունն այս պատերազմում։ Փաշինյանը վանտուզ է, «խոզանակ», որով մաքրում են զուգարանակոնքը աշխարհաքաղաքական կոմերսանտների կազմակերպած արյունոտ աղտեղություններից։ Չկա Փաշինյան ազգանունով քաղաքական գործիչ։ Ինչ վերաբերում է մարտական գործողությունների տեղեկատվական ուղեկցմանը, ապա հայկական կողմը չկարողացավ իր ձայնը հասցնել միջին վիճակագրական քնած ռուս ունկնդրին։ Պատերազմի սարսափների մասին հաղորդագրություններն արագ ձանձրացրեցին սոցցանցերի և telegram-ի ծույլ օգտատիրոջը: Դրանք նախատեսված էին աշխարհաքաղաքական դիսկուրսում ներգրավված մարդկանց համար, իսկ ասենք՝ Կինեշմայում ապրող պայմանական Լյուդմիլա Պետրովնային ձայնը հասցնել չհաջողվեց։ Թեև հենց կինեշմացի Լյուդմիլա Պետրովնան է սոցիոլոգիական իրողություն ստեղծում աշխարհաքաղաքական որոշումներ կայացնելու համար։ Որովհետև հենց նա է գործող իշխանության միջուկային ընտրազանգվածը։

-Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի, Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների ապագան:

-Հայերին պետք է ոչ թե հեծեծալ, այլ ուշքի գալ։ Ազատվել քաղաքական հալյուցինացիաներից։ Դադարել խաղալիք լինել ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների ձեռքում։ Մոբիլիզացնել մտավոր ռեսուրսները և, ի վերջո, համախմբել։ Դերային մոդելը պետք է դառնա Իսրայելը, որը ոչ պակաս բարդ պայմաններում իր կամքն է թելադրում բազմաթիվ տերությունների։ Ինչ վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին, ապա անհրաժեշտ է զարգացնել հայ համայնքների հարաբերություններն ու փոխգործակցությունը ռուս ժողովրդի մշակութային կենտրոնների հետ, պահպանել ու զարգացնել քրիստոնեական միասնությունը, եվրոպական միասնությունը այս եվրասիական ջունգլիներում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТРАДИЦИОННАЯ СЕМЬЯ НЕ ПРЕДМЕТ ТОРГА? ОКАЗЫВАЕТСЯ, МОЖЕТ
      2024-04-16 10:26

      В минувшую пятницу парламент Армении принял во втором и окончательном чтении скандальные поправки к закону о предотвращении семейного насилия. Несколькими днями ранее Армянская Апостольская церковь призвала отклонить законопроект в том виде, в котором он был представлен депутатами от правящей партии "Гражданский договор" Заруи Батоян, Соны Казарян и Цовинар Варданян. Естественно, а кем еще?

    • ШЛЕЙФ СМЕРТЕЙ – ПОГИБЛИ ЕЩЕ ЧЕТВЕРО АРМЯНСКИХ ВОЕННОСЛУЖАЩИХ
      2024-04-15 10:40

      Очередная трагедия. 12 апреля автомобиль "Урал" Минобороны Армении, перевозящий военнослужащих, попал в ДТП в Мегри. Машина была перегружена, перевозила состав двух постов, а водителем был солдат-срочник с небольшим опытом, сообщает ФактИнфо со ссылкой на свои источники.

    • МОЖЕТ БЫТЬ, ОТПРАВИТЬ НАШИХ ДЕТЕЙ НА ОЛИМПИАДУ "ВОЗВРАЩЕНИЕ В ЗАПАДНЫЙ АЗЕРБАЙДЖАН"?
      2024-04-13 11:23

      10 апреля азербайджанская сторона сообщила, что в результате обстрела с армянской стороны ранение получил старший лейтенант Ровшан Мамедов. При текущих реалиях армяно-азербайджанских "отношений" и той агрессии, которую демонстрирует Баку в отношении Армении, включая обстрелы наших сел и убийство наших солдат, слезные извинения СНБ РА по поводу вышеупомянутого инцидента  в духе "простите, извините, мы накажем виновных, такого больше не повторится" выглядят столь нелепым парадом подобострастия, что просто диву даешься: как можно так унижаться?

    • ВСЛЕД ЗА РОССИЕЙ ДЕЙСТВИЯ ПАШИНЯНОВСКОЙ ВЛАСТИ ПРОКОММЕНТИРОВАЛ ИРАН
      2024-04-11 10:22

      Буквально вчера мы писали о том, что в одном из постулатов заявления МИД России на предмет брюссельских встреч премьера Пашиняна с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном содержится ясный и более чем важный с точки зрения здравого  смысла призыв к армянскому руководству не рушить отношения с Ираном. Важный и сам по себе, и в контексте недавнего «совета» Госдепа США властям Армении «проявлять осторожность во всех отношениях с иранским режимом».






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ