Последние новости

Արթուր Վանեցյան. Ադրբեջանն անգամ չէր կարող մտածել, որ Արցախյան հիմնահարցի նման լուծման կարող էր հասնել

Ադրբեջանն անգամ չէր կարող մտածել, որ Արցախյան հիմնահարցի նման լուծման կարող էր հասնել, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայրենիք» կուսակցության նաագահ Արթուր Վանեցյանը:

«Մնացել է ընդամենը 2 հազար ք/կմ, հանձնել ենք 10 հազար ք/կմ-ից ավելի տարածք, այն դեպքում, երբ ԼՂԻՄ-ի տարածքը շուրջ 4 հազար ք/կմ էր: Մենք հանձնել ենք նաև պատմական Արցախը, ոչ թե միայն ազատագրված հողերը, մենք Սյունիքով ճանապարհ ենք տվել: Նման խայտառակ փաստաթուղթ, նման խայտառակ իրավիճակ չէր կարող լինել», - ասաց Արթուր Վանեցյանը:

Քաղաքական գործիչը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է այս ամենից հետո հրաժարական տա:

«Ֆեյսբուքով պատերազմ չեն հաղթում, պատերազմ հաղթում են կոնկրետ գործողություններով, հաշվի են առնում մասնագետների կարծիքները, արտաքին գործընկերների հետ հարաբերությունները», - ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր էր չստորագրել հայտնի եռակողմ փաստաթուղթը, «Հայրենիք» կուսակցության ղեկավարը պատասխանեց՝ ավելի լավ կլիներ ոչինչ չստորագրել, որից հետո՝ ժամանակ կձգեինք, մինչև ռազմական կամ դիվանագիտական գործողություններ», տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ