Բացի շարժակազմից, վնասվել է նաեվ երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:
Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար: