Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Ամատունի․ Լաչինի միջանցքի փակ լինելու պայմաններում 5 քաղաքացի վերամիավորվել է ընտանիքի հետ

2023-01-20 16:26
300

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում մնացած 5 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

  • Հաշվեքննիչ պալատ․ ԱՆ-ն տվյալներ չի տրամադրել իր տնտեսական արդյունավետության գնահատման համար

    2023-01-20 15:31
    284

    Առողջապահության նախարարությունը տվյալներ չի տրամադրել իր տնտեսական արդյունավետությունը գնահատելու համար։ Հունվարի 20-ին Ազգային ժողովում՝ մշտական ​​խորհրդարանական երեք հանձնաժողովների համատեղ նիստում, այս մասին հայտարարեց ի Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։

  • Արցախ մտնող միակ գազատարը մասամբ բացվել է

    2023-01-20 15:26
    266

    Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

  • Կովկասի մուսուլմանների առաջնորդը «դաս է տալիս» Իրանին․ Թեհրանը կհասկանա իր սխալը

    2023-01-20 14:53
    321

    Կովկասի մուսուլմանների առաջնորդ, շեյխ ուլ իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն բացասաբար է վերաբերվում նրան, որ Թեհրանն ու Երևանը հռչակվել են քույր քաղաքներ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

  • Մենք 3-4 օրից գալու ենք. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին Իվանյանի հետ

    2023-01-20 14:52
    492

    Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի հետ։

  • Գալեյան․ Եթե ՊՆ-ում 10 հայ գեներալ կա, պետք է դնեն վկայականները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-20 14:52
    469

    «Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողներին բռնության դեպքից 5 ամիս անցել է, նույնականացրել ենք ոստիկաններին, փաստերը կան, լուսանկարները կան, երևում է, թե ինչ բիրտ ուժ են կիրառել ծնողների նկատմամբ, ինչպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, բայց մինչ օրս որևէ կարմիր բերետավոր շանը մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ նկատելով, որ երեկվա ողբերգական դեպքից 6 ժամ անց արդեն ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներկայացնում էր, որ գրեթե ամբողջությամբ բացահայտվել է դեպքը։  

  • ԱԺ նախագահը ստացել է Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրերը

    2023-01-20 14:51
    205

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ներկայացրած 3 միջնորդագրերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

  • Շառլ Միշել․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների քննարկումներն ավելի լարված են դառնում

    2023-01-20 14:50
    205

    Եվրամիությունը կշարունակի դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլերը, չնայած վեճերը միությունում ամեն անգամ ավելի լարված են դառնում, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, տեղեկացրել է Bloomberg-ը։

  • ԵԽ-Արցախի ԱԺ բարեկամական խումբ․ Հուսով ենք՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին կհետևեն գործնական քայլեր

    2023-01-20 14:50
    209

    Երախտագիտություն ենք հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Եվրախորհրդարանի բարեկամական խմբի անդամներին և Եվրոպայի ներկայացուցչական բարձրագույն մարմնի բոլոր այն պատգամավորներին, որոնք, անկախ ամեն ինչից, հասցեական գնահատական են տվել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված ծանր կացությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խումբը։

  • Զոհվածի ծնող․ Ունենք կասկածներ, որ Քյարամյանը ստացել է հրաման դադարեցնելու այս գործընթացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-20 13:50
    244

    Արդեն մեկ ամիս է, որ «Եռաբլուրում» բռնությունների գործով որևէ գործողություն չի իրականացվում, առերեսումներ տեղի չեն ունենում, ուզում ենք ճշտել, թե կապիկներից որի հրամանն է նորից տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Քննչական կոմիտեի մոտ 44-օրյա զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը։