Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Մոտ ենք կոնկրետ նախագծերի իրականացմանը. Զախարովան` ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին

2022-11-09 18:30
398

Ռուսաստանը նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորմանը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրման երկու տարին։ Նրա կարծիքով՝ այս քայլը թույլ է տվել վերջ դնել արյունահեղությանը և տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորմանն է սկիզբ դրվել։