«Մի քանի տարի առաջ միշտ էլ ասում էի` մենք իրավունք ունենք հարձակվել, բայց ժամանակներն այնպիսին են, որ մենք պետք է մեր ու թշանամու ուժերը իմանանք։ Վիճակն էն է, որ հիմա ամուր նստել ենք պաշտպանության գծում, բայց ես չեմ հասկանում` ինչպես կարելի է հարձակվել, հարվածել, իհարկե, կարելի է։ Ադրբեջանը նավթի բոչկի վրա է նստած, ամեն հեկտարի վրա նավթի վիշկեք են, կարանք իսկանդերով խփենք, բայց հարձակվելը, կներք, միայն մեր բանակով, մեր ռեսուրսներով չենք կարող։ Դիվանգիտությունը պետք է աշխատի այստեղ»,- նշեց նա։
Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով՝ մեր դիվանագիտությունը թույլ է, կապ չկա բանակի և դիվանագիտության միջև։
Գեներալը նշեց, որ մենք խոսում ենք Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչին Ադրբեջանը չի համաձայնի: