ՌԴ Պետդուման առաջարկել է սփյուռքները հավասարեցնել «օտարերկրյա գործակալներին»
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մատվեևն առաջարկել է սփյուռքները հավասարեցնել «օտարերկրյա գործակալներին» և արգելել ազգային-էթնիկ միավորումների օտարերկրյա ֆինանսավորումը։ Նման նորմեր ներառված են նրա մշակած ազգային մշակութային ինքնավարությունների մասին օրենքի նոր տարբերակում։