«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», — քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Քոչարյանի ելույթում, ըստ փաստաբանի, նորություններ չեն եղել. նա կրկնել է տարբեր առիթներով տարբեր դատարաններում հնչեցրած իր խոսքը։ «Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը չի հնչել նախորդ դատավարությունների ժամանակ», — նշեց Ալումյանը։
Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
