Логотип

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԱՍԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

ԲԱՅՑ ՆՐԱ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ, որին կանդրադառնանք, նախապես նշելով Մարիա Զախարովայի հայտարարությունը փետրվարի 8-ի ճեպազրույցում։ ՌԴ ԱԳՆ խոսնակը, շոշափելով հայռուսական դաշնակցային հարաբերությունները, հիշեցրեց, որ «Հայաստանը և Ռուսաստանը միմյանց հանդեպ պարտավորություններ ունեն, ներառյալ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ապահովումը»։ Նաև ընդգծեց, որ «Հնարավոր ագրեսիայի դեպքում Երևանը գտնվում է նաև անվտանգության հավաքական երաշխիքների ներքո՝ ՀԱՊԿի շրջանակներում»։

Վերադառնանք Փաշինյանի հայտարարությանը։ Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև, «ներառյալ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անվտանգության ապահովում»։ Այլև Հայաստանն էլ նման պարտավորություններ ունի Ռուսաստանի նկատմամբ. դրանք երկկողմ պարտավորություններ են։ Իսկ մյուս հետաքրքիր պահն այն է, որ ոչ միայն Ռուսաստանն է ՀԱՊԿի անդամ և դրա հետ կապված որոշակի պարտավորություններ ունի գործընկերների հանդեպ, այլև Հայաստանն է ՀԱՊԿի անդամԴուր է գալիս դա որևէ մեկին, թե ոչ, ճիշտ է դա, թե ոչ, բայց Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ինչպես երկկողմ պարտավորությունների առումով, այնպես էլ ՀԱՊԿի շրջանակներում։

Անցնենք առաջ։ Դուր է գալիս ոմանց, թե ոչ, բայց Մոսկվան համարում է, որ Ուկրաինայի (ավելի լայն առումով՝ Արևմուտքի) հետ բախման մեջ մարտական գործողություններն ընթանում են Ռուսաստանի տարածքում, քանզի Դոնբասը, Լուգանսկը, Զապորոժյեն և Խերսոնը Ռուսաստանի մասն են դարձել հայտնի իրադարձություններից հետո։ Դուր է գալիս, թե դուր չի գալիս, բայց Մոսկվան համարում է, որ ագրեսորը Ուկրաինան է, իսկ Ռուսաստանը ստիպված էր պաշտպան կանգնել Դոնբասի և Լուգանսկի բնակիչներին։

Բայց, ինչպես տեսնում ենք, պարտավորություններ ունենալով Ռուսաստանի առջև, Երևանը, ասենք՝ ՀԱՊԿի անդամ մյուս երկրները ևս, ոչ միայն չեն մասնակցում Դոնբասի ազատագրման համար Ռուսաստանի մղած պատերազմին, որն ընթանում է ոչ երկու օր, այլ արդեն երկու տարի, այլև հանդես չեն գալիս Ուկրաինային դատապարտող հայտարարություններով։ Իսկ Երևանը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը ինչպես երկկողմ պարտավորությունների առումով, այնպես էլ ՀԱՊԿի շրջանակներում, Փաշինյանի շուրթերով ուղղակիորեն ասում է, թե այդ հարցում «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»։

Շատ ավելի ցուցանշական է այն, որ Մոսկվան հիմար հայտարարություններ չի անում, որ Երևանը դավաճանել է Մոսկվային, որ անվտանգության հին համակարգը չի գործում, որ ՀԱՊԿը դուրս է գալիս Ռուսաստանից

Ինչո՞ւ Մոսկվան դա չի անում։ Որովհետև միջազգային պայմանագրերը, պարտավորությունները կարևոր են, բայց գոյություն ունի նաև այնպիսի հասկացություն, ինչպիսին իրական քաղաքականությունն է։ Եվ, ներող կլինեք նույնաբանության համար, բայց իրական քաղաքականությունը պետք է կառուցվի միայն առկա իրողությունների հաշվառումով։

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՐՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ, թե Հայաստանի համար որքան շատ բան է կախված դրանից, ուստի Երևանից չեն պահանջում կանխահայտ անհնարին մասնակցություն Ուկրաինայի հետ հակամարտությանը։

Իսկ այ Փաշինյանը անդադար շարունակում է արտահայտել իր վիրավորանքը, որ ՀԱՊԿի երկրները չդատապարտեցին Ադրբեջանին և օգնություն չցուցաբերեցին Երևանին, չնայած նրան, որ այդ երկրներից մի քանիսի հարաբերություններն Ադրբեջանի հետ շատ ավելի արդյունավետ են, քան Հայաստանի հետ։ Փաշինյանը նեղանում է, որ Ալիևի ընկեր Լուկաշենկոն չդատապարտեց իր ընկերոջ գործողությունները

Բայց ՀԱՊԿի անդամ երկրները գոնե պատրաստ են Երևանին օգնել ռազմատեխնիկական առումով, պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել հայադրբեջանական սահման և Փաշինյանի պես հայտարարություններ չեն անում, թե Հայաստանի դաշնակիցը չեն Ադրբեջանի հետ հակամարտության մեջԱվելին, մի շարք երկրների ղեկավարներ, ինչպես վերջերս խոստովանեց Ալիևը, դրդում են իրեն հետ քաշել զորքերը Հայաստանի տարածքում զբաղեցրած դիրքերից։

Ավելին, ՀԱՊԿի առաջատար երկիր Ռուսաստանը ՌԴ ԱԳՆ խոսնակի շուրթերով ընդգծում է Մոսկվայի պարտավորությունները Երևանի հանդեպ՝ ինչպես երկկողմ պարտավորությունների, այնպես էլ ՀԱՊԿի շրջանակներում Հայաստանի անվտանգության ապահովման առումով։ Սթափ դատող մարդիկ հասկանում են, որ հայկական քաղաքական շրջանակներում այնքան հաճախ քննադատվող Զախարովայի այդօրինակ հայտարարությունը Հայաստանի անվտանգության իրական ապահովման տեսանկյունից շատ ավելի նշանակալի է, քան բրյուսելյան բազմապիսի ճամարտակություններն ու ԵԽԽՎում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումը։ Ճիշտ է, Փաշինյանն այդ մասին չի ասի, նա նեղացած է

Որպես ամփոփում. սա ասում ենք նրա համար, որ նախքան ինչոր մեկին մեղադրելը, չէր խանգարի գնահատել իրավիճակը գործընկեր երկրի աչքերով։ Բավական օգտակար զբաղմունք է։