Որպես այլընտրանք նախատեսվում է նաև զինվորականներին Աֆղանստան հասցնել սովորական չվերթներով:
Պատճառն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է ՆԱՏՕ-ին տրամադրել իր օդային տարածքը՝ զորքերը Եվրոպայից Աֆղանստան հասցնելու համար:
Սովորաբար գերմանական ռազմական օդանավերը թռչում են Կենտրոնական Ասիայի վրայով մինչև Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազար ի Շարիֆ քաղաք:
Ադրբեջանի մերժումից հետո մարտի վերջին ստիպված են եղել չեղարկել չվերթը:
Գերմանիայի զինված ուժերում իրավիճակի մասին զեկույցում նշվում է, որ գերմանական A310 օդանավերով փոխադրումները պետք է դադարեցվեն մինչև ապրիլի վերջը՝ Ադրբեջանի հետ տարաձայնության պատճառով, տեղեկացնում է News.am-ը: